Եվրոպայում պառակտում է սկսվել ռուսական գազի շուրջ տարաձայնությունների պատճառով

Եվրոպայում գազի դիմաց ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջից հետո պառակտում է սկսվել, գրում է «Բլումբերգ»-ի մեկնաբանները։

Նրանք նշում են, որ Լեհաստանն ու Բուլղարիան արդեն կորցրել են վառելիքի մատակարարումները նոր պայմանները չկատարելու պատճառով։ Ավստրիան վստահ է, որ կկարողանա իրեն ապահովել հումքով։ Հունգարիան ասել է, որ այլ ելք չունի, քան համաձայնել Մոսկվայի պահանջներին: Գերմանիան, ըստ երևույթին, փոխզիջում է փնտրում այս հարցում, ասվում է հրապարակման մեջ։

«Քանի որ վճարումների վերջնաժամկետը մոտենում է, կառավարություններն ու ընկերությունները երկընտրանքի առաջ են կանգնել՝ վճարել գազի համար ռուբլով  կամ սահմանել էներգիայի սպառման նորմավորման ռեժիմ իրենց քաղաքացիների համար: Վտանգված է Եվրամիության նկատմամբ վստահությունը», – ամփոփել են հեղինակները: