Ո՞ւր են հասել Դիմադրության շարժման մարզերից եկող խմբերը

Շարունակվում է «Հայաստան» դաշինքի անդամների քայլերթը Հայաստանի տարբեր մարզերից։

Առաջին խումբը շարժվել է Իջևանից և արդեն հասել է Չարենցավան։ Մյուս խումբն իր քայլերթն սկսել է Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրից։ Քայլերթի այս ուղղության մասնակիցներն իրենց օրն ամփոփում են Ազատ գետի հունի մոտ։

Դիմադրության ճանապարհը բռնած մեկ այլ խումբ գալիս է Սարդարապատից և հիմա օրն ամփոփում է Էջմիածնում։ Ապարանից մեկնարկած քայլերթի մասնակիցները հասել են Օհանավան գյուղ։