Ռուսաստանն ու Իրանը համագործակցում են՝ չնայած աշխարհում տիրող իրավիճակին. հայտարարել է դեսպանը

Մոսկվան և Թեհրանը շարունակում են համագործակցությունը պարենի ոլորտում՝ չնայած Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Չնայած նոր պայմաններին, մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ միասին, մեր ջանքերը ուղղված են ապահովելու, որ համագործակցությունը շարունակվի բարի հարևանության շրջանակներում», – ասել է դեսպանը։

Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ էին արել համաշխարհային հանրությանը շտապ միջոցներ ձեռնարկել՝ ուկրաինական իրադարձությունների լույսի ներքո պարենային անվտանգությունն ապահովելու համար, ասելով, որ հիմնական պարենային ապրանքների գների աճը և ապրանքների մատակարարման խանգարումները «միլիոնավոր մարդկանց մղում են աղքատության»։