Եվրոպայում էժան կյանքի դարաշրջանն ավարտվել է

«Ցածր գների դարաշրջանը» Եվրոպայում ավարտվել է, մինչդեռ այս փաստի քաղաքական ճանաչումը եվրոպական հասարակությունում սպառնում է անկարգություններով, ասվում է The Times-ի հոդվածում։

Ըստ աղբյուրի՝ Եվրոպայի սուպերմարկետներում պարենային ապրանքների գները գրեթե ամեն շաբաթ բարձրանում են, իսկ ուկրաինական ճգնաժամի պատճառով ավելանում են էներգիայի վճարները: Եվրոպական հասարակությունը գնալով ավելի է վրդովում կյանքի թանկացումից, մինչդեռ իշխանությունները փորձում են մեղմել վնասը։

«Նրանք պնդում են, որ Եվրոպան պետք է ընդունի առաջին անհրաժեշտության երկու միջոցները, ինչպիսիք են սնունդն ու վառելիքը։ Դրանք չափազանց էժան են եղել մեկ սերնդի համար, և, հետևաբար, կառավարության ղեկավարները պետք է ճշմարտությունն ասեն ընտրողներին և պատրաստվեն բացասական քաղաքական արձագանքի»,- նշված է նյութում։

Դիդերիկ Սամսը՝ Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսի աշխատակազմի ղեկավարը, որը պատասխանատու է էներգետիկ քաղաքականության համար, նախազգուշացրել է, որ նախկինում կյանքի ցածր արժեքը ձեռք էր բերվում շրջակա միջավայրի և Ռուսաստանից էներգակիրների ներմուծման հաշվին։

Նա ասել է, որ եվրոպական հասարակության մեջ անհանգստությունն «ամենայն հավանականությամբ անխուսափելի է», իսկ քաղաքական գործիչները հնարավորություն չունեն մեղմելու այդ հարվածը։ «Դա չի կարելի անել ակնթարթորեն, քանի որ հասարակության մեջ խմորումներ և դժգոհություններ են առաջանալու: Բայց ստեղծված իրավիճակի պայմաններում մենք քիչ ժամանակ ունենք»,- մեջբերում է թերթը Սամսի խոսքերը։