Երևանում բերման է ենթարկվել 39 ցուցարար․ Ոստիկանություն

Մայրաքաղաքում այսօր՝ ապրիլի 28-ին, փողոց փակելու համար բերման է ենթարկվել 39 քաղաքացի։ Այս մասին հայտնեցին Ոստիկանությունից։

Ցուցարարները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքը կատարելու համար (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Հիշեցնենք, որ ընդդիմությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներում ապակենտրոն պայքար է իրականացնում։