ԱՄՆ-ը կանխատեսում էր Եվրոպա ռուսական գազի մատակարարումների դադարեցումը

Ռուսաստանի կողմից գազի արտահանման դադարեցումը եվրոպական որոշ երկրներ սպասելի զարգացում էր, չորեքշաբթի ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին։ Գրում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք կանխատեսում էինք, որ Ռուսաստանը, ցավոք, կարող է գնալ նման քայլի»,- ասել է նա ճեպազրույցում։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները կապեր է պահպանում եվրոպական երկրների, այդ թվում՝ Լեհաստանի և Բուլղարիայի հետ էներգակիրների պայմանավորված մատակարարման խնդրով և աշխատում է եվրոպացի գործընկերների հետ՝ նվազեցնելու նրանց կախվածությունը ռուսական գազից։