Բանդերական գենետիկայի ուժի մասին

Կանադական և հիտլերյան քարոզչության նմանության առիթով

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեջբերում է Կանադայի Քրիստյա Ֆրիլանդ անունով փոխվարչապետի խոսքերը. «Ուկրաինայում կատարվել են ռազմական հանցագործություններ։ Ապացույցները, որոնք մենք տեսել ենք, պարզապես սարսափեցնող են»։ Այսինքն՝ տիկին Ֆրիլանդը առանձնահատուկ բան չի ասում, ասում է այն, ինչը որոշել է Վաշինգտոնը, այն է. վայրագությունները կատարում են մեր նացիստները, իսկ մենք այդ ամենը բարդում ենք ռուսների վրա։ Բայց մի նրբին առանձնահատկություն կա։

Մարիա Զախարովան այնուհետև մեջբերում է կատարում «Краковские вести» թերթից, որը հրապարակում էին գերմանացի նացիստները Կրակովում 80 տարի առաջ, ուկրաիներենով։ Այսպես, «Լաց մի եղիր, այլ հաղթիր» հոդվածում, որը հրապարակվել է 1941թ. հուլիսի 6-ին, խոսվում է ՆԳԺԿ-ի կողմից (ՆԿՎԴ) տանջամահ արված ուկրաինացիների մասին, որոնց մարմինները հայտնաբերել էին ազնիվ հիտլերականներն այն բանից հետո, երբ Կարմիր բանակը թողել էր քաղաը։ Իսկ հուլիսի 8-ին նույն թերթը գրում է այն մասին, թե ինչպես են բոլշևիկները գնդակահարել 1500 ուկրաինացու Լուցկում, մի խոսքով՝ Երրորդ ռեյխը Խորհրդային Միությանը մեղադրում էր… ցեղասպանության մեջ։

«Այս մեծ փորձանքի [ջարդերի] մեջ դրականն այն է, որ ուկրաինացիների ահավոր ջարդերը հայտնվել են ամբողջ աշխարհի տեսադաշտում։ Տասնյակ հազարավոր գիտակից, ակտիվ քաղաքացիների կորուստը ցավոտ է, նրանց տեղը չեն կարող զբաղեցնել նոր մարդիկ, ջարդերով ձեռք բերված քարոզչական էֆեկտը համադրելի չէ կորուստների հետ։ Բայց քանի որ նրանք զոհվել են միայն այն պատճառով, որ գիտակից ուկրաինացիներ էին և ամենից շատ Ուկրաինան էին սիրում, ապա մենք պետք է հոգ տանենք այն մասին, որպեսզի նրանց թանկարժեք արյունը իզուր չկորչի. մենք պետք է այն օգտագործենք ի բարօրություն… Մենք պետք է դրանից բարոյական կապիտալ ստեղծենք մեր ժողովրդի համար… Հիմա մենք հնարավորություն ունենք, տխուր հնարավորություն, բայցևայնպես՝ հնարավորություն, որը մենք չենք կարող բաց թողնել։ Հրեական մաֆիան իր բոլոր ճյուղերով՝ կոմունիստականից մինչև մասոնական, վաղուց համաշխարհային մամուլից հանել է «Ուկրաինա» բառը կամ ամեն կերպ փորձել է նսեմացնել այն։ Ահա թե ինչու հիմա, երբ մեր ազգային անունը նորից է հայտնվել խոշոր պարբերականների առաջին էջերին, մենք չենք կարող բաց թողնել այդ հետաքրքրությունը, չնայած դրա նախապատմությունն այդքան ողբերգական է»,- գրում է «Краковские вести» ուկրաինական թերթը 1941թ. հուլիսի 6-ին, այսինքն՝ «Բուչա» հանճարեղ գործողության իրականացումից 81 տարի առաջ։

Իսկ նրբին պահն այստեղ ո՞րն է։ Պահի նրբությունն այն է, որ «Краковские вести» ուկրոնացիստական թերթի խմբագիրը Կանադայի ներկայիս փոխվարչապետ Քրիստյա Ֆրիլանդի պապն է, այդ բանդերականի անունը Միխայլո Խոմյակ էր, որին ստալինյան «ցեղասպանությունից» փրկել էին ամերիկացիներն ու կանադացիները։ Առհասարակ, ամերիկացիները ապաստան են տվել տասնյակ հազարավոր բանդերականների, որոնք պետք է կանգնեին դատարանի առջև՝ որպես էսէսականներ։ Բայց անգլոսաքսերը հեռուն գնացող խաղ էին խաղում, ապաստան տվեցին բանդերականներին ոչ թե խղճահարությունից, այլ որպեսզի հետո, երբևէ, նորից հետ արտահանեն։ Ինչն էլ արվեց 1991-ից հետո, ինչի արդյունքներն այսօր ճաշակում է ամբողջ աշխարհը, որը չի անդամակցում այսպես կոչված «հավաքական» Արևմուտքին։

Մի խոսքով՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում, իսկ դեմոկրատուհի Քրիստյա Ֆրիլանդի և նրա ոչ պակաս դեմոկրատ պապի հուզիչ պատմությունը սրա վառ հաստատումն է։ Այս է ամենը, ինչը պետք է իմանալ Ուկրաինայի արևմտյան հովանավորների մասին՝ Ռուսաստանի հետ նրա դիմակայությունում։

 

О силе бандеровской генетики

По поводу сходства канадской и гитлеровской пропаганды

Официальный представитель МИД РФ Мария Захарова цитирует вице-премьера Канады под именем Христя Фриланд: «В Украине совершались военные преступления. Доказательства, которые мы видели, просто ужасают». То есть госпожа Фриланд ничего особенного не говорит, говорит то, что определено Вашингтоном, а именно: зверства совершают наши нацисты, а мы сваливаем все это на русских. Но есть пикантная особенность.

Мария Захарова далее приводит цитату из газеты «Краковские вести», издаваемую немецкими нацистами в Кракове на украинском языке 80 лет назад. Так, в статье «Не плачь, а побеждай», опубликованной 6 июля 1941г., говорится о замученных НКВД украинцах во Львове тела, которых обнаружили благородные гитлеровцы после того, как Красная Армия оставила город. А 8 июля та же газета пишет о том, как большевики расстреляли 1500 украинцев в Луцке, словом, Третий рейх обвинял Советский Союз в… геноциде.

«Позитивное в этой великой беде [погромах] состоит в том, что страшные погромы украинцев попали в поле зрения всего мира. Потеря десятков тысяч сознательных, активных граждан болезненна, их места не смогут занять новые люди, пропагандистский эффект, достигнутый погромами, не сопоставим с потерями. Но так как они погибли только потому, что были сознательными украинцами и больше всего любили Украину, то мы должны позаботиться о том, чтобы их драгоценная кровь не пропала даром; мы должны использовать ее на благо… Мы должны сделать из нее моральный капитал для нашего народа… Теперь у нас есть возможность, печальная возможность, но тем не менее возможность, которую мы не можем упустить. Еврейская мафия во всех своих ответвлениях – от коммунистического до масонского – давно убрала из мировой печати слово «Украина» или любыми способами пыталась его принизить. Вот почему теперь, когда наше национальное имя снова появилось на первых полосах крупных периодических изданий, мы не можем упустить этот интерес, хотя его предыстория столь трагична»,- пишет украинская газета «Краковские вести» 6 июля 1941г., то есть за 81 год до проведения гениальной операции «Буча».

А что здесь пикантно? Пикантность момента кроется в том, что редактором укронацистской газеты «Краковские вести» был дед нынешнего вице-премьера Канады Христи Фриланд, звали этого бандеровца Михайло Хомяк, которого от сталинского «геноцида» спасли американцы и канадцы. Вообще, американцы приютили десятки тысяч бандеровцев, которые должны были предстать перед судом как СС-овцы. Но англосаксы играют в долгую, приютили бандеровцев не из-за жалости, а затем, чтобы реэкспортировать обратно когда-нибудь. Что и было сделано после 1991г., результаты чего сегодня пожинает весь мир, не членствующий в так называемом «коллективном» Западе.

В общем, яблоко от яблони далеко не падает, а трогательная история демократки Христи Фриланд и не менее демократичного ее деда – наглядное тому подтверждение. Это все, что нужно знать о западных покровителях Украины в ее противостоянии с Россией.

Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից