Ոստիկանները բերման ենթարկեցին Հայաստանի և Արցախի դրոշներով ակցիա իրականացնող երիտասարդներին

Ընդդիմադիր երիտասարդները իրազեկման ակցիա են իրականացրել երևանյան մի շարք բուհերում՝ տեղադրելով Արցախի դրոշը։

Նրանք գունավոր ծխերով ակցիա են իրականացրել նաև Բժշկական համալսարանի շրջակայքում, մասնավորապես՝ փակել են Աբովյան փողոցը՝ նստելով գետնին և կանգնեցրել երթևեկությունը, ինչից հետո ոստիկանները հեռացրել են նրանց ճանապարհի երթևեկելի հատվածից և բերման ենթարկել։

Երիտասարդներին տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին։ Ակցիայի մյուս մասնակիցները հայտարարեցին, որ շարժվում են այնտեղ՝ աջակցություն հայտնելու բերման ենթարկվածներին։