Չինաստանում հայտարարել են Իրանի հետ մեկտեղ մարտահրավերներին դիմակայելու պատրաստակամության մասին

ՉԺՀ-ի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն Թեհրան կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի հետ մեկտեղ մարտահրավերներին դիմակայելու և ռիսկերին հակազդելու, ամբողջ աշխարհում կայունությունը պահպանելու պատրաստակամության մասին: Ապրիլի 28-ին այդ մասին հաղորդել է Չինաստանի պաշտպանական գերատեսչությունը:

«Մենք պատրաստ ենք Իրանի հետ փոխգործակցության, որպեսզի միացյալ ջանքերի միջոցով հակազդենք մարտահրավերներին և ամեն տեսակ ռիսկեին, պաշտպանենք երկուստեք շահերը, միասին ապահովենք տարածաշրջանային և գլոբալ խաղաղությունը, ինչպես նաև կայունությոնը»,- ընդգծել է Վեյ Ֆենհեն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ կայացած հանդիպման ընթացքում: ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ Չինաստանը «վճռականորեն պաշտպանում է Իրանի պետական ինքնիշխանությունն ու ազգային արժանապատվությունը»:

Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է: «ՉԺՀ-ի զինված ուժերը պատրաստ են աջակցելու իրանական կողմի հետ ռազմավարական երկխությանը, ակտիվորեն օգտագործելու փոխգործակցության մեխանիզմները, նախապատրաստելու պրագմատիկ համագործակցությունը, օժանդակելու մեր երկկողմ միջբանակային հարաբերությունների մակարդակի բարձրացմանը»,- հավելել է Վեյ Ֆենհեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: