Սահակաշվիլին Վրաստան էր վերադարձել, որ պատերազմ սկսեր Ռուսաստանի դեմ․ Վրաստանի վարչապետ 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վերադարձել էր Վրաստան, որպեսզի նախապատրաստեր Ռուսաստանի դեմ երկրորդ ռազմական ճակատի բացումը այն դեպքում, եթե Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսվեին։ Ղարիբաշվիլին ասել է, որ կան կոնկրետ տեղեկություններ այն մասին, որ պատերազմը Ուկրաինայում պետք է սկսվեր անցյալ տարվա նոյեմբերին կամ դեկտեմբերին։

Ղարիբաշվիլին նաեւ ասել է, որ Վրաստանին ոչ մեկը չի ներքաշի Ուկրաինական իրադարձությունների մեջ եւ որեւէ երկրորդ ճակատ չի բացվի։ Ղարիբաշվիլին նաեւ հավելել է, որ ուկրաինական կողմը եւս հաստատել է, թե ինչու է Սահակաշվիլին վերադարձել Վրաստան։