ՌԴ ՊՆ-ը հայտարարել է ԱՄՆ-ից և ԵՄ-ից Ուկրաինային մատակարարված խոշոր խմբաքանակի զենքի ոչնչացման մասին

Ռուսական բանակը Զապորոժիեում «Կալիբր» հրթիռներով ոչնչացրել է զենքի և զինամթերքի խոշոր խմբաքանակով պահեստները։ ՏԱՍՍ փոխանցմամբ, այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Զապորոժիեի ալյումինի գործարանի տարածքում բարձր ճշգրտության ծովային հեռահարության «Կալիբր» հրթիռները ոչնչացրել են օտարերկրյա զենքի և զինամթերքի մեծ խմբաքանակով լի անգարներ, որոնք մատակարարվել են ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից ուկրաինական զորքերի համար», – ասել է Կոնաշենկովը:

Նա հայտնել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան գիշերը հարվածել է Ուկրաինայի 59 ռազմական օբյեկտների։  Նրա խոսքով, հարվածների արդյունքում ոչնչացվել է նաև ավելի քան 120 ազգայնական, 35 զրահամեքենա։