«Ազատություն» ՌԿ-ի գործընկերներ, ինչո՞ւ չեք գրում, որ Փաշինյանն անձամբ տեսնելով հանցանքը՝ վտանգի մեջ է թողել Սոնա Մնացականյանին

Ազատություն ՌԿ-ի գործընկերներ,

Հրապարակավ դիմում եմ Ձեզ. Ինչպես է ստացվում, որ Դուք երեկվա ողբերգական ակնհայտ հանցանքի մասով չափազանց պասիվ եք:

Դուք ամեն հնարավոր առիթով «պապլավոկի» ողբերգական դեպքը ներկայացնելուց հիշատակում եք ՀՀ երկրորդ նախագահի անունը: Ինչո՞ւ չեք գրում, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ տեսնելով հանցանքը, վտանգի մեջ է թողել (քր. օր. 128) Սոնա Մնացականյանին: Ինչո՞ւ չեք գրում, որ այն մարդը, ով ասում էր ժողովրդին, որ կարմիր լույսի տակ կանգնում է ու կանգնելու ԽԵԼԱԳԱՌ արագությամբ է երթևեկում ու ՀՂԻ կնոջը հանցավոր վրաերթի ենթարկելով, թքած ունենալով հասարակական կարգի վրա՝ շարունակում է երթևեկությունը: Գրեք, լուսաբանեք, երեսպաշտությունը բացառեք: 

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից