Պենտագոնի ղեկավարը պատասխանել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին հարցին

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը «Ֆոքս նյուզ»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին խոսելը շահարկում կլինի։

«Ես չեմ ցանկանում շահարկել, թե ինչ կարող է տեղի ունենալ», – ասել է Օսթինը:

Նա ընդգծել է, որ այժմ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու հնարավորությունը օրակարգում չկա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։