Երևանի Սասունցի Դավթի արձանի մոտից մեկնարկեց ընդդիմադիրների իրազեկման երթը

Երևանի Սասունցի Դավթի արձանի մոտից մեկնարկեց ընդդիմադիրների իրազեկման երթը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադառնալով այսօր տեղի ունեցած ակցիաներին նշեց, որ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում բողոքի ակցիա անողների դեմ։

«Այսօր արդեն իսկ ձերբակալվածներ ունենք, սակայն դիմում եմ ոստիկաններին` դուք չեք կարող այսքան մարդու ձերբակալել։ Մենք պայքարի դուրս գալուց առաջ ասել ենք` գնալու ենք մինչև վերջ։ Ձերբակալություններով մեր պայքարը չեք կասեցնելու, հաճախ նույնիսկ ուշադրություն չենք դարձնելու։ Հորը բռնեք` տղան է փողոցում լինելու, քրոջը բռնեք` եղբայրն է դրսում լինելու»,–ասաց Սաղաթելյանը։

Ինչպես հայտնել էինք, Ազատության հրապարակից էլ Վանեցյանի գլխավորությամբ զուգահեռ երթ է մեկնարկել։