ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ընդունել են ՀՀ ԱԳՆ-ում

Ապրիլի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:

Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություներին՝ այդ թվում ՆԱՏՕ-ի հովանու ներքո:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի գործողությունների հետևանքով տարածաշրջանային խաղաղաղության և անվտանգության համար ստեղծված սպառնալիքները: Այս համատեքստում շեշտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի առաջմղման գործում։