Բաքուն Լատվիայի հետ ռազմական համագործակցության համաձայնագիր է ստորագրել

Ադրբեջանն ու Լատվիան երեքշաբթի համաձայնագիր են ստորագրել ռազմական համագործակցության մասին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Փաստաթուղթը ստորագրվել է երկու երկրների պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Արտիս Փաբրիքսի միջև Բաքվում կայացած բանակցություններից հետո։
Լատվիացի նախարարը հայտնել է իր երկրի մասնագետների պատրաստակամությունը՝ մասնակցելու Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած հատվածում ազատագրված տարածքները ականներից ու չպայթած զինամթերքից մաքրելու գործին։