Ուժ կիրառելով՝ արդյունքի չեք հասնելու․ Վանեցյանը ոստիկաններին (տեսանյութ)

Ոստիկանությունն այսօր մեր երիտասարդների գրեթե բոլոր խմբերի նկատմամբ բիրտ ուժ կիրառեց, ձերբակալվեցին ընդդիմադիր մի քանի ակտիվիստներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին օրվա իրադարձությունները ներկայացնելիս ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանը։

«Ուզում եմ զգուշացնել բոլորին՝ ուժ կիրառելով՝ արդյունքի չեք հասնելու: Խնդրում եմ՝ բոլորդ մնացել օրինականության, օրենքի սահմաններում։ Հավատացեք, այս իշխանության օրերը հաշվված են, և բոլորը պատասխան են տալու օրենքի առաջ»,-ասաց նա։

Ուղիղ եթերին կից նա հրապարակել է այս գրառումը.

«Հայաստանը ոտքի է կանգնում:

Որևէ բիրտ ուժ չի կարող կասեցնել քաղաքացու կամքը:

Զգուշացնում եմ, որ այսօր ապօրինի գործողություն կատարողը վաղը պատասխան է տալու օրենքի առաջ:

Եկեք Ազատության հրապարակ:

Ժամը 19:00-ին սկսում ենք մեր այսօրվա երթը»։