Ուլյանովսկի մերձակայքում գտնվող մանկապարտեզում հրաձգությունից զոհվել են երկու երեխա և դաստիարակը

ՌԴ Ուլյանովսկի մարզի մանկապարտեզներից մեկում հրաձգության հետևանքով զոհվել են դաստիարակը և երկու երեխա։ «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է նախկին նահանգապետ և Պետդումայի պատգամավոր Սերգեյ Մորոզովը։

«Վեշկայմա գյուղի «Ռյաբինկա» մանկապարտեզ է մտել մի չափահաս տղամարդ երեխաների հանգստի ժամին, կրակել դաստիարակի և երեխաների վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվել են 2016 և 2018 թվականներին ծնված երկու երեխա և նրանց դաստիարակը,- գրել է պաշտոնյան։

Մորոզովի խոսքով՝ հարձակումից հետո տղամարդն ինքնասպան է եղել։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, կրակ բացած քաղաքացին զենքի օրինական սեփականատերը չէ։ Ոստիկանությունն արդեն պարզել է սեփականատիրոջ ինքնությունը, որն զենքի թույլտվությունը ստացել է օրինական ճանապարհով։