Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Լարս Հենզելի ղեկավարած պատվիրակությանը

Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում Սերժ Սարգսյանը հյուրընկալել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավար Լարս Հենզելի ղեկավարած պատվիրակությանը։

Համագործակցության շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և փոխգործակցության ընթացիկ ու նախանշված ծրագրերը։

Գերմանական կողմի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հանրապետականի մոտեցումները Արցախի հարցի, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ վերջին զարգացումների վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Թոմաս Շռապելին երկարամյա և արգասաբեր աշխատանքի համար։