Սոս Հակոբյանը հրապարակել է ոստիկանների կողմից «անհամաչափ և ապօրինի բիրտ ուժ» կիրառելու կադրեր (տեսանյութ)

«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ոստիկանների այսօրվա գործողություններից կադրեր և գրել.

«Ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից մեր ընկերներից մեկին հարվածելու, ապա անհամաչափ և ապօրինի բիրտ ուժ կիրառելու կադրեր:
Սույն փաստերով  հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Ոստիկանություն:
Տղերքը ավելի ամուր են, քան կային առավոտյան:
Հետ քայլ չի՛ լինելու: Հայաստանի քաղաքացի՛ն է որոշելու

#Արի_Ազատության_հրապարակ»։