ՌԴ և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 26-ին հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նախագահները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը:

«Ես իսկապես կարող եմ հաստատել, որ դա տեղի է ունեցել, և կարող եմ հաստատել, որ իսկապես քննարկվել է Ուկրաինան, մենք ավելի մանրամասն հաղորդագրություն կտարածենք»,- ասել է Պեսկովը՝ հաստատելով նախագահների զրույցի վերաբերյալ թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունները։

Էրդողանը Պուտինի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև խաղաղության նկատմամբ դրական վերաբերմունքի պահպանումը, որը ի հայտ է եկել Ստամբուլում բանակցությունների ընթացքում, բխում է բոլոր կողմերի շահերից։