Պուտինը Կրեմլում կընդունի ՄԱԿ գլխավոր քարտուղարին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 26-ին Կրեմլում կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, որը Մոսկվա կժամանի Ուկրաինայի իրադրությունը քննարկելու համար։ «Ինտերֆաքսի հաղորդել է, որ սկզբում Գուտերեշը բանակցություններ կանցկացնի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, այնուհետև կհանդիպի Պուտինին:

Ավելի վաղ Գուտերեշն ուղերձներ էր հղել ՌԴ և Ուկրաինայի նախագահներին՝ խնդրելով իրեն ընդունեն Մոսկվան և Կիևը՝ «խաղաղության հաստատմանն ուղղված շտապ քայլերը» քննարկելու համար:

Ապրիլի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իսկ ապրիլի 28-ին Կիևում պլանավորված է նրա հանդիպումը Վլադիմիր Զելենսկու հետ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։