Զարմանալի է. Foreign Policy-ն կանխատեսել է Ռուսաստանի նավթի վաճառքից ռեկորդային եկամուտներ

Ապրիլին Ռուսաստանի նավթի արտահանման եկամուտները կարող են զգալիորեն գերազանցել նախորդ տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշները, գրում է Foreign Policy-ն։

Հեղինակի կարծիքով՝ նման սցենարը հնարավոր է Եվրոպա, Հնդկաստան և Թուրքիա էներգակիրների մատակարարումների աճի շնորհիվ։

«Այժմ շատ երկրներ, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ, լրջորեն խախտում են սեփական գործողությունները՝ նրանից էներգառեսուրսներ գնելով: Որոշ դեպքերում ապրիլին մատակարարումները նույնիսկ ավելի շատ են եղել, քան մարտին»,- ասվում է հրապարակման մեջ։

Սյունակագիրը մեջբերել է Kpler-ի փորձագետ Մեթ Սմիթի խոսքերը, որը նշել է, որ սև ոսկու արտահանումը մարտին օրական 3,3 մլն բարելից աճել է՝ ապրիլին հասնելով 3,6 մլն-ի՝ չնայած Մոսկվայի դեմ Արևմուտքի սահմանափակող միջոցառումներին։

Գլխավոր եզրակացությունն այն է, որ իրականում ռուսական հում նավթի արտահանումն այս ամիս ավելի բարձր է եղել, քան նախորդ ամիսներին։ Դա զարմանալի է», – բացատրել է Սմիթը:

Իր հերթին Պետդեպարտամենտի նախկին մասնագետ Էդվարդ Ֆիշմանը ենթադրել է, որ Ռուսաստանը նավթի ու գազի վաճառքից օրական ստանում է առնվազն մեկ միլիարդ դոլար։

«Առյուծի բաժինն ընկնում է Եվրոպային: Որոշ եվրոպական երկրներ ռազմական օգնություն են տրամադրում Ուկրաինային, սակայն դա աննշան է ռուսական նավթի և գազի դիմաց վճարումների համեմատությամբ»,- նշել է Ֆիշմանը։