Քաշքշուկ երևանյան փողոցներից մեկը փակած երիտասարդների ու կարմիր բերետավորների միջև (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ելած երիտասարդները երևանյան փողոցներից մեկը փակել էին։  Երիտասարդներին մեծ թվով կարմիր բերետավորներ, ոստիկաններ հրեցին դեպի մայթ՝ դուրս բերելով երթևեկելի հատվածից։

Ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց, ինչից հետո երիտասարդները սկսեցին վանկարկել «առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ, դավաճան», «Առանց թուրքի Հայաստան»։

Տեսանյութը՝ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից