Թուրքիայում ոչ թե դրոշ էին այրում, այլ մարդկանց էին ողջակիզում

Թուրքիայում ոչ թե դրոշ էին այրում, այլ մարդկանց էին ողջակիզում։ Հայ մարդկանց։ Գյուղ-գյուղ էին ողջակիզում։ Մեր ու մանուկ, ծեր ու ջահել չէին նայում։ Ողջակիզում էին։

Ողջակիզելու ժամանակ, որ մեկը ուզենար հարցներ՝ էս ի՞նչ եք անում, դրան էլ կողջակիզեին։

Ու ողջակիզողներն էսօր ասում են՝ ինչ արել են մեր պապերը, լավ են արել, քիչ են արել։

Դաշնակցության տեղը լինեմ, Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշը չեմ այրի մյուս տարի։ Կդնեմ հրապարակում, կասեմ էս տարվա ցույցը ուրիշ սիմվոլ ունի. բարեկամության ու հաշտության։ Թող սրտացավ մարդիկ գան համբուրեն, դնեն իրենց գլխին, բալքի դա արդյունք տա։ Բարիշեն հետներս, իրենց փակած սահմանները բացեն, ցեղասպանությունն էլ ճանաչեն։

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից