Մեկնարկում է Արթուր Վանեցյանի սկսած բողոքի հավաքների երկրորդ փուլը, լինելու ենք առավել վճռական

Սիրելի հայրենակիցներ,

առավոտյան ավարտվում է մեր հայտարարած լռության օրը: Առավոտյան մեկնարկում է Artur Vanetsyanի սկսած բողոքի հավաքների երկրորդ փուլը: Լինելու ենք առավել վճռական, առավել ջանքերով և հասնելու ենք վերջնական նպատակին:

Մի կաթիլ անգամ կասկած չունենաք, որ մեր սկսած գործը հաջողվելու է: Մենք ենք պահելու Հայաստանը, մենք ենք հզորացնելու մեր չքնաղ երկիրը:

Սրբելու ենք ապազգայինը, հակապետականը և բերելու ենք հայկականն ու հզորը։

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից