Ընդդիմության անդամները երթով Իջևանից գալիս են Երևան. ՈՒՂԻՂ

Իջևանից մեկնարկեց քաղաքացիների երթը դեպի Երևան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշել է, որ նման երթեր են մեկնարկելու ևս 3 խորհրդանշական վայրերից։

«Մենք անպայման կհայտնենք, թե որ օրն ենք միասին դիմավորելու տարբեր ուղղություններով մայրաքաղաք ժամանող երթերի մասնակիցներին։ Իսկ մինչ այդ գործ ունենք անելու Երևանում։
Հանդիպում ենք այսօր՝ ժամը 18։30-ին, Կոմիտաս պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ («Լամբադա» կամրջի հարևանությամբ)»,-գրել է նա։

Թերթ․ամ-ի ուղիղ միացումը