Պետքարտուղար Բլինկենը և ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը Կիև են մեկնել բեռնատար ինքնաթիռով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կիրակի այցելել են Կիև, հաղորդում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը՝ ։

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ Բլինկենն ու Օսթինը հայտարարել են ամերիկացի դիվանագետների Ուկրաինա աստիճանաբար վերադարձի մասին, որը կսկսվի «այս շաբաթ»։ Բացի այդ, ԱՄՆ նախարարները հայտարարել են Ուկրաինային ավելի քան 700 միլիոն դոլարի ուղղակի և անուղղակի ռազմական օգնության մասին:

Ինչպես գրում է «Նյու Յորք թայմս» թերթը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ու ՊՆ ներկայացուցիչներին, 713 մլն դոլարի ֆինանսական օգնությունը կբաշխվի Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի երկրների միջև։ Նշվում է, որ Օսթինն ու Բլինկենը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարություններ են արել օգնության և դիվանագետների վերադարձի մասին։

Հրատարակչության տվյալներով՝ ամերիկացի նախարարների ուղևորությունը պլանավորվել է ծայրահեղ գաղտնիության պայմաններում, ուստի Բլինկենն ու Օսթինը թռել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի բեռնատար ինքնաթիռներով, իսկ նրանց ուղեկցել են գերատեսչությունների սակավաթիվ աշխատակիցներ։

Ըստ գործակալության՝ Բլինկենի և Օսթինի այցը Կիև ամերիկյան բարձրաստիճան ներկայացուցիչների առաջին այցն էր Ուկրաինա՝ ռուսական հատուկ գործողության սկզբից ի վեր։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։