Սուրբ Հարությունը խորհրդանշող լույս-կրակը տեղափոխվել է Սրբոց Հակոբյանց եկեղեցի

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի ևս, ապրիլի 23-ին, իրացրեց իր առանձնահատուկ իրավունքը. «Լույսի» արարողությունը սկսելու համար բացեց Սուրբ Հարության տաճարի դուռը: Այս մասին հայտնում է  Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։

Նա նաև հայտնել է, որ Սուրբ Հարությունը խորհդանշող լույս-կրակը Սուրբ Հարության տաճարից տեղափոխվել է Հայկական թաղամաս՝ Սրբոց Հակոբյանց եկեղեցի: