Ռոբերտ Քոչարյանը Ջահերով երթին կմասնակցի Հանրապետության հրապարակից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր երեկոյան հենց Հանրապետության հրապարակից կմասնակցի Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա Ջահերով երթին, որն այս տարի ունենալու է «Տեր ենք Արցախին» կարգախոսը:

Այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է Ջահերով երթին, օրեր առաջ տեղեկացրել էր 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը: