Սերժ Սարգսյանը նույնպես մասնակցելու է Ջահերով երթին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նույնպես Հանրապետության հրապարակից մասնակցելու է Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա Ջահերով երթին, որն այս տարի ունենալու է «Տեր ենք Արցախին» կարգախոսը: Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է Արմեն Աշոտյանը։