Բայդենի ձեռքը նորից օդում է մնացել (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ավարտելով իր ելույթը Սիեթլ քաղաքում, կրկին շրջվել է  ձեռքը մեկնելով․․․ ոչ ոքի։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բայդենն ավարտեց իր շրջագայությունը երկրում առաջարկվող բարեփոխումների մասին ելույթով, և երբ նա հրաժեշտ էր տալիս հանդիսատեսին, ձեռքը մեկնած շրջվեց: Իսկ հետևում մարդ չկար։ Միացյալ Նահանգների նախագահը ևս մեկ քառորդ շրջադարձ է կատարել, կրկին ձեռքը մեկնել է դեպի դատարկություն։ Դրանից հետո ԱՄՆ նախագահը ժպտալով դիմել է ներկաներին ու շնորհակալություն հայտնել ներկաներին ուշադրության համար։