«Զարթնի՛ր, լա՛ո»․ Ստեփանակերտում ջահերթ կանցկացվի

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ այսօր և ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումների ժամանակացույցը.

Ապրիլի 23
19:30
Հսկման և խոկման արարողություն, միասնական աղոթք  Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում
20:00
«Զարթնի՛ր, լա՛ո» խորագրով ջահերթ՝  Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց մինչև Ստեփանակերտի հուշահամալիր

Ապրիլի 24
10:00
Ծաղկեպսակների տեղադրում Ստեփանակերտի հուշահամալիրում
11:00
Սուրբ պատարագ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու մայր տաճարում
Բարեխոսական կարգ սուրբ նահատակների։