Ոգեկոչման բացօթյա համերգին կհնչի հայ հոգևոր երաժշտություն

Այսօր ժամը 23:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայոց Մեծ Եղեռնի 107-րդ տարելիցին նվիրված բացօթյա ոգեկոչման համերգ, որի ընթացքում կհնչի հայ հոգևոր երաժշտություն: Համերգը տեղի կունենա Թատրոնի ծառայողական մուտքի պատշգամբներում՝ երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ:

Օպերային թատրոնից հայտնում են, որ նման ֆորմատի միջոցառմամբ թատրոնը հանդես է գալու առաջին անգամ:  Միջոցառումը կունենա օնլայն հեռարձակում թատրոնի ֆեյսբուքյան և յութուբյան պաշտոնական էջերով: