Կարող եք ինձ Բիդեն անվանել. Բայդենը՝ կրկին անհարմար իրավիճակում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին զավեշտալի իրավիճակում  հայտնվել: Այս անգամ ամերիկացի առաջնորդը չի կարողացել արտասանել կոնգրեսական Էրլ Բլումենաուերի ազգանունը։ Այն բանից հետո, երբ նա երկու անգամ չի կարողացել արտասանել քաղաքական գործչի ազգանունը, Սպիտակ տան ղեկավարն ասել է. «Ես գիտեմ, գիտեմ, կարող եք ինձ Բիդեն անվանել»:
Ի դեպ լրագրողների տեսախցիկները հաճախ են ֆիքսում ԱՄՆ նախագահի սայթաքումները և  ֆիզիկական, և լեզվական։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը  չէր կարողացել հիշել Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության ղեկավար Դին Քրիսվելի ազգանունը, նրա հետ զրուցելուց ընդամենը մի քանի րոպե անց։
ԱՄՆ նախագահը շփոթել էր Միչիգանի նահանգապետի անունը, իսկ բանակցությունների ընթացքում չէր կարողացել հիշել Ավստրալիայի վարչապետի անունը։ Բացի այդ, Բայդենը մի քանի անգամ պետության ղեկավար է անվանել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: