«Դատախազությունը «վերևում» է՝ բոչկեքը վերև չեն կարող բարձրանալ». գլխավոր դատախազ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անլուրջ է համարում այն խոսակցությունները, թե իր և իրավապահների հարաբերությունները լարված են։

«Դատախազության շփումները կամ հարաբերություններն այլ իրավապահ մարմինների հետ օրենքով հստակ նախատեսված է։ Եթե որոշակի վարքագիծ, որոշակի գործողություն որևէ մեկին դուր չի գալիս, դրա մասին փորձում է հանրային խոսքում ինչ-որ բան ասել, դրանք պարապ զրույցներ են։ Ինչ վերաբերում է «բոչկա գլորելուն», սովորաբար գլորում են վերևից ներքև, իսկ դատախազությունը «վերևում» է, հետևաբար՝ բոչկեքը վերև չեն կարող բարձրանալ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Դավթյանը։