Հանրահայտ երգիչ Գարուն կատարեց նաև Շառլ Ազնավուրի, Միշել Լեգրանի ստեղծագործություններից

Կանադացի հանրահայտ երգիչ Գարուն ապրիլի 21-ն անմոռանալի մենահամերգ ունեցավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նա բեմ բարձրացավ Sous le vent սիրված ստեղծագործությամբ, որն ավանդաբար երգում է աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնի հետ: Գարուն երեկոյի ժամանակ անդրադարձավ իր հայկական ծագման մասին լուրերին և ևս մեկ անգամ հերքեց ՝ նշելով, որ հայ չէ,  և ազգանունը Գարան է, ոչ թե Գարանյան, սակայն ինքը շատ է սիրում Հայաստանն ու շատ հայ ընկերներ ունի, որոնք հրաշալի մարդիկ են: Գարուն կատարեց ոչ միայն իր սիրված երգերը, այլև հնչեցրեց Շառլ Ազնավուրի, Միշել Լեգրանի, Ջո Դասենի, Բոբ Մառլիի գործերից:

Համերգը կազմակերպվել է Երևանյան հեռանկարներ միջազգային փառատոնի շրջանակներում, և այս տարի այն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ Հայաստանը տոնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն իր լիիրավ անդամակցության տասնամյա հոբելյանը։

Արտիստը ևս մեկ համերգով հանդես կգա այսօր՝ ապրիլի 22-ին,  Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: