Գերմանիայում ստորագրահավաք են սկսել Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու պահանջով

Գերմանիայի դաշնային նահանգում՝ Բադեն-Վյուրթեմբերգում, հասարակական նախաձեռնությամբ ստորագրահավաք է նախաձեռնվել՝ Գերմանիայի կառավարությունից պահանջելով դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինային։ «Ռադիոսպուտնիկի»-ի տեղեկացմամբ,  այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի ներկայացուցիչ, տարածաշրջանի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը։

«Մենք երախտապարտ ենք նրանց ազնիվ, բարեկամական ընտրության համար՝ հօգուտ Ուկրաինայի ապաազգայնացման և իրավիճակի շուտափույթ խաղաղ հանգուցալուծման»,-ասել է Ղրիմի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ստորագրահավաքին աջակցել է 25 հազար մարդ։ Մուրադովը հույս է հայտնել, որ ավելի շատ գերմանացիներ կմիանան ստորագրահավաքին։

Նախօրեին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բուրբոքը հայտարարել էր, որ Գերմանիայի համար տաբուներ չկան Ուկրաինային անհրաժեշտ զենքի մատակարարման հարցում։