Իրականում շատերի համար շատ ծանր է առերեսվել իրականության հետ

Իրականում շատերի համար շատ ծանր է առերեսվել իրականության հետ։

Հասկանալի է, որ բնազդաբար մարդը չի ցանկանում հաճախակի ընդունել իրականությունը, քանզի իրականությունը ընդունելուց հետո մարդը ստիպված է լինում վերանայել իր հայացքները և քայլերը։

Այ, օրինակ, ինչպե՞ս «հպարտ քաղաքացին» կարող է հանգիստ ընդունել, որ իրեն ցինիկաբար խաբել են և հիմա շարունակում են խաբելով տանել դեպի անխուսափելի կործանում՝ անվանելով ազգային ինքնասպանությունը «խաղաղության դարաշրջան»։

Կամ ինչպե՞ս նույն «հպարտ քաղաքացին» ընդունի, որ այն բոլոր քաղցր խոսքերը և խոստումները, որոնք իրեն հնչեցրեցին իշխանությունները, ուղղակի դատարկ խոսքեր են, որոնց հիմնական նպատակը պարզապես իշխանությունը պահպանելն էր։

Կամ Արցախի մասով… հետաքրքիր է, որքան քվե կստանար այս իշխանությունը, եթե նախընտրական ծրագրում նշեր իր իրական նպատակները, որ օրինակ իջեցնելու է պահանջների նշաձողը արցախյան հարցում (Արցախի ոչնչացում) կամ, որ Արցախը «видите ли» ունի «ապագա» Ադրբեջանի կազմում։

Պարզ է… շատ դժվար է հասարակ մարդկանց ընդունել, որ իրենց հերթական անգամ խաբեցին, սակայն դա անդառնալի գործընթաց է, եթե իհարկե է պայմանական «մարդը» ուզում է լինել ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ  ՄԱՐԴ, այլ ոչ թե ընդամենը  քվե բերող անդեմ և անսեռ «հպարտ քաղաքացի»։

Հ.Գ․ Իսկ Արցախը անվերապահորեն մնալու է  ԱՆԿԱԽ ԵՎ ԱԶԱՏ Հայկական երկրորդ պետություն։

Սա միանշանակ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից