Որքան էլ թուրքն իր ամբողջ «ագենտուրան» գործադրի Հայաստանը քանդելու ու մեր արդար պայքարը կասեցնելու համար, միևնույն է, չի ստացվելու

Հայաստանի Անկախության հռչակագրի, Սահմանադրության, 100-րդ տարելիցին ընդունված Համահայկական հռչակագրի եռամիասնությունը մի կողմից, Հայաստանը, Արցախն ու սփյուռքը մյուս կողմից պիտի լինեն իրավատերն ու պահանջատերը ոչ միայն Ցեղասպանության արդար պայքարի, այլև ինքնիշխան պետության։

Որքան էլ թուրքն իր ամբողջ «ագենտուրան» գործադրի Հայաստանը քանդելու ու մեր արդար պայքարը կասեցնելու համար, միևնույն է, չի ստացվելու։ Հայրենիքին տեր լինելը մեզ փոխանցվում է արյամբ ու դարավոր հիշողությամբ, մեր նախնիների պատգամով։

Մեր ազգային նպատակները չեն կարող  ինչ-որ անհայրենիքների նախապայմաններով կամ կանխորոշումներով շեղվել։

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից