«Հայաստան» խմբակցությունը երկու ամսով հետաձգեց ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին հայտարարության քննարկումը

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 2 ամսով հետաձգեց ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին հայտարարության քննարկումը: Այս մասին այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց պատգամավոր Արմեն Ռուստամյանը`առաջարկելով հետաձգել հարցի քննարկումը` նախագծի լրամշակման նպատակով։

Ռուստամյանը հիշեցրեց, որ հայտարարության նախագիծն ընդդիմադիր խմբակցությունը ներկայացրել էր ԱԺ–ի քննարկմանը, բայց լսումները տապալվել են, քանի որ, ԱԺ աշխատակազմի մեկնաբանմամբ, տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր չէր ապահովել նիստի ուղիղ հեռարձակումը։