Ուկրաինացի փախստականները շնորհակալություն են հայտնել ռուս զինվորականներին տարհանման համար (տեսանյութ)

Խարկովի մարզի ուկրաինացի փախստականները երախտապարտ են ռուս զինվորականներին անվտանգ վայր՝ Ռուսաստանի Դաշնության տարածք տարհանելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

«Ամեն ինչ լավ է, գլխավորն այն է, որ մեզ անվտանգ տեղ են տեղափոխել: Սկզբում մենք Իզյումում էինք, հետո Լիպչանովկայում էինք, հետո Բուգաևկայում: Հիմա, փառք Աստծո, մեզ դուրս հանեցին»,- պատմել է փախստականը։

Ուկրաինայից հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ են ժամանել, ոմանք իրենց հետ բերել են իրենց ընտանի կենդանիներին։ Տեղում աշխատում էին նաև շտապօգնության աշխատակիցները։ Ռուսաստանի տարածքում մարդկանց տաք ըմպելիքներ ու սնունդ են տրամադրել։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։