Գերմանիան ռեկորդային գումար կվճարի Ռուսաստանին նավթի և գազի դիմաց

Գերմանիան 2022 թ․ Ռուսաստանին ռեկորդային գումար կվճարի էներգակիրների դիմաց, հայտնում է Deutsche Wirschafts Nachrichten պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գերմանիայի ծախսերը ՌԴ-ից նավթի ձեռքբերման համար 11.4 միլիարդ եվրոյից (նախորդ տարի) կարող են հասնել 14.3 միլիարդ եվրոյի, իսկ գազի համար՝ 8.8 միլիարդ եվրոյից՝ 17.6 միլիարդ եվրոյի:

Բացի դրանից, ածուխի ներկրման համար Գերմանիայից կպահանջվի վճարել մոտ 2 մլրդ եվրո: