Հայաստանը պետականության պահպանման կամ կորստի ճամփեզրին է (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն է։

Բանախոսը վերլուծության է ենթարկել ապրիլի 19-ին Փաշինյան-Պուտին հանդիպումը և համատեղ հայտարարության տեքստը, ինչպես նաև դրանում առկա շեշտադրումները։ Արտաշես Գեղամյանի խոսքով՝ այն շատ կարևոր և հեռանկարային է մեզ համար, և բավական լուրջ լարվածություն է առաջացրել Ադրբեջանում, ինչի արդյունքում նրանք բավական զգուշավոր են անդրադառնում համատեղ հայտարարությանը։

Կարևորվեց Արցախի ապագային միտված քայլերը։

Խոսելով խաղաղության պայմանագրից և իշխանության կողմից շահարկվող տնտեսական հնարավորություններից՝ պարոն Գեղամյանն ընդգծեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության այս տարբերակի և սահմանների բացման արդյունքում Հայաստանի տնտեսությունը լրիվ կփոշիանա և կվերանա։

Հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ռուս-ուկրաինական զարգացումներին՝ ընդգծելով, որ իրականում այս Ռուսաստան-Արևմուտք բախման արդյունքում Ռուսաստանն ապացուցեց, որ այլևս անդառնալի փոփոխություններ են լինելու գլոբալ էկոնոմիկայում, և ԱՄՆ-ը այսուհետ հասկանում է, որ սպառնալիքի լեզվով հնարավոր չէ խոսել Ռուսաստանի Դաշնության հետ, և հենց այդ ամենը հաշվարկելով, Թուրքիան կարծես դիրքորոշում է փոխում։

Մանրամասները՝ տեսանյութում