«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ը երկարատև, բարդ վիրահատությունների համար նոր սարքավորում է ստացել (տեսանյութ)

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն երկարատև, բարդ վիրահատությունների համար նոր սարքավորում է ստացել։Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը։

Բժշկական նոր գործիքը՝ ռետրակտորը, «Երեխաների փոխպատվաստման համաշխարհային հիմնադրամ»-ի (World Children’s Transplant Fund) նվերն է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնին: Այն ոչ միայն փոխպատվաստման, այլև երկարատև, բաց ու բարդ վիրահատությունների համար է նախատեսված: Մինչ այս հատուկ սարքավորման փոխարեն կանգնում էին շունչը պահած բժիշկները: