Փաշինյանը խոստովանել է իր դավաճան լինելու մասին (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, նախկին պատգամավոր, Ռուբեն Հակոբյանն է:

«Դրսում Փաշինյանին ինչ ասում են՝ համաձայնում է։  Օրինակ, բրյուսելյան հայտարարությունից դուրս մնաց ԼՂ ձևակերպումը,  քանի որ Ալիևը մերժեց ու Փաշինյանը լուռ ու մունջ հանդուրժեց»։

«Որպես գործոն՝ Փաշինյանը չկա, նա արժանապատվությունը կորցրել է,  դրսում նրան լուրջ չեն ընդունում։ Բայց  Փաշինյանի դեմքով մեր երկիրն է  կորցրել և՛ սուբյեկտայնությունը, և՛ արժանապատվությունը։ Եվ դուրսը բավականին լավ կարողանում է օգտագործել նրան»։

«Փաշինյանը օրվա կեսին սիրախաղ է խաղում Եվրոպայի հետ, մյուս կեսին՝ Ռուսաստանի հետ։ Եվ դրանից կտուժի մեր երկիրը»։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։