Հացադուլը կդադարեցնենք այն դեպքում, երբ այն դառնա ինքնանպատակ

44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը, ապրիլի 18-ից հացադուլ են հայտարարել Ազատության հրապարակում։

Լրագրողների հետ զրույցում Արթուր Ավագյանն ասաց, որ գալիս են տարբեր ոլորտների մասնագետներ, և իրենք զգում են, որ իրենց նշած այդ կրիտիկական զանգվածն էականորեն ինչ-որ ձև է ստացել։
«Մեզ մոտենում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ասում են՝ եկել ենք, հիմա ի՞նչ անենք, այդ երիտասարդները տիրապետում են գիտելիքիների, արագ են մտածում ու մենք հիմա կարող ենք ասել, որ այս պահին մենք զգում ենք, որ ինչ-որ փուլի ենք հասել, որ կարող ենք ասել՝ նրան, ում փնտրում ենք, իրենք մեզ տեսնում են, գտել են, մենք էլ իրենց, բայց սա բավարար չէ»,- ասաց Արթուրը։
Նվեր Կիրակոսյանի խոսքով՝ հացադուլը կդադարեցնեն այն դեպքում, երբ այն դառնա ինքնանպատակ։
«Իսկ ո՞ր դեպքում հացադուլը կարող է դառնալ ինքնանպատակ, երբ իր խնդիրը լուծի, այսինքն հավաքի անկախության սերնդի կրիտիկական  զանգվածը, ով կասի՝ ես տեր եմ այդ ժառանգությանը, մտահոգ եմ դրա հետ կապված,  պատրաստ եմ դրա համար անել գործողություններ»,- ասաց նա։