ԱՄՆ-ում տնտեսության մեջ «վտանգավոր միտում» են նկատել

Գնաճը և հարկերի բարձրացումը, ԱՄՆ տնտեսության մեջ փող ներարկելու ԱՄՆ վարչակազմի ներկայիս քաղաքականությունը, կարող են հասցնել տնտեսության փլուզման։ Նման կարծիք է հայտնել հեռուստահաղորդավար Թաքեր Կարլսոնը «Ֆոքս նյուզ» հեռուստաալիքի եթերում։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ամեն ինչ թանկացել է: Հատկապես խոշոր բաները` դրանք դարձել են ամենաթանկը: Ինչու՞: Շատ պարզ: ԱՄՆ արժույթը թուլանում է, և դա ստեղծել է ակտիվների աննախադեպ փուչիկ: Սա նշանակում է, որ ներդրողները ամբողջ աշխարհում շտապում են փոխարկել ԱՄՆ-ը դոլարը, որը գնալով արժեզրկվում է, վերածվում է ապրանքների, որոնք կարող են երկարաժամկետ արժեք ունենալ… Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ չափից շատ փող ես մղում տնտեսություն, փողը սկսում է էժանանալ»,- նշել է լրագրողը։

Նրա խոսքով, «ոչ ոք չի հավատում», որ տոկոսադրույքների բարձրացումը գնաճը արագորեն վերահսկողության տակ կվերցնի։ Բացի այդ, գների հետ մեկտեղ բարձրանում են հարկերը, ինչի արդյունքում մարդիկ ստիպված կլինեն կրճատել ծախսերը։