Դռնբաց նիստ․ դատարանը քննելու է Գառնիկ Իսագուլյանի պաշտպանի բողոքը ԱԱԾ որոշման դեմ

Դռնբաց նիստ․ հարգելի համակիրներ, Սույն թվականի ապրիլի 22-ին, ժամը 9։10 ԱՋԱՓՆՅԱԿ և ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ (Հասցե՝ ք․ Երևան, Նազարբեկյան- 40) քննելու է Գառնիկ Իսագուլյանի պաշտպանի բողոքը ԱԱԾ որոշման դեմ։

Տեղեկացնում ենք, որ նիստը ԴՌՆԲԱՑ է, և ցանկության դեպքում կարող եք ՄԱՍՆԱԿՑԵԼ՝ ի պաշտպանություն Գառնիկ Իսագուլյանի և ի նշան մեր միասնականության ու արդարադատության հաղթանակի։

Հ.Գ. Խնդրում ենք ձեզ հետ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։