Բրյուսելում, թե Մոսկվայում չկա ՀՀ` որպես պետության շահերի արտացոլում

Պետական շահի գիտակցման բացակայություն և պետականամետ քաղաքականության վարելու անկարողություն։ Սա է Փաշինյանի մեծագույն խնդիրը։ Բրյուսելում, թե’ Մոսկվայում չկա ՀՀ` որպես պետության շահերի արտացոլում։ Իշխանություն պահելու համար խոստումներ է տալիս բոլոր դերակատարներին, հետո փորձում խաբել և մանևրել։ Դրանով լծակներ է դնում բոլորի ձեռքում, որոնք մեր դեմ են կիրառվում կամ կարող են կիրառվել։ Իսկ իրականում չպետք է լինեն աշխարհաքաղաքական նախընտրություններ, պետք է լինի գերակա պետական շահ։ Փաշինյանը փորձում է ցանկացած գնով մնալ իշխանության` գնալով ավելի սահմանափակելով Հայաստանի հնարավորություններն այս բարդ ու վճռորոշ շրջանում։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից